Լրահոս

13.10.2011 14:12


ՕԵԿ ներկայացուցիչ. «Մենք հիմա էլ ենք պատրաստ երկխոսության»

ՕԵԿ ներկայացուցիչ. «Մենք հիմա էլ ենք պատրաստ երկխոսության»

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը, ասել է, թե իրենք միշտ էլ պատրաստ են եղել երկխոսության առանց որևէ նախապայմանի։

Նրա խոսքերով՝ երկխոսության միջոցով կարելի է հասնել բազմաթիվ խնդիրների փոխհամաձայնեցված լուծման։ Ըստ բանախոսի՝ հենց ՀԱԿ–ի դիրքորոշումների և տեսակետների փոփոխության հետևանքով չշարունակվեց երկխոսությունը։

Մենք հիմա էլ ենք պատրաստ երկխոսության, եթե ՀԱԿ–ը քաղաքական կամք ցուցաբերի և գա–նստի կլոր սեղանի շուրջ,–ընդգծել է Խ. Հարությունյանը։

«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանն էլ նշել է, թե ինքը դեռևս 2008թ. մարտի դժբախտ դեպքերից հետո է ասել, որ ճիշտը երկխոսությունն է։

«Ժառանգության» պատգամավորի խոսքերով՝ ցանկացած երկխոսություն շատ ավելի ընդունելի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը