Լրահոս

13.10.2011 17:10

Տոկիոյում նկատվել է ռադիոակտիվության բարձր մակարդակ՝ ավելի բարձր, քան «Ֆուկուշիմա» ԱԷԿ–ի գոտում

Տոկիոյում նկատվել է ռադիոակտիվության բարձր  մակարդակ՝ ավելի բարձր, քան «Ֆուկուշիմա» ԱԷԿ–ի գոտում

Ինչպես հայտնում է «AFP»–ն, Տոկիոյում տեղանք է հայտնաբերվել, որտեղ ռադիոակտիվության մակարդակն ավելի բարձր է, քան «Ֆուկուշիմա–1» ատոմային էլեկտրակայանի տարհանման գոտում։

Այդ տվյալների համաձայն՝ Տոկիոյի  արևմտյան շրջաններից մեկում՝ «Ֆուկուշիմա»–ից 220 կմ հեռավորության վրա, ռադիոակտիվության բարձր  մակարդակ է գրանցվել՝ ժամում 3,35 միկրոզիվերտ։ Սա սահմանված չափից բավական բարձր է։ Դրանից բացի, այն ավելի բարձր է, քան «Ֆուկուշիմա»–ից 39 կմ հեռավորության վրա գտնվող Իտատե գյուղի  ռադիոակտիվության մակարդակը, որտեղից վթարից հետո մարդկանց տարհանել  են։

Այս տվյալները ցույց են տալիս, որ  ատոմակայանների  վթարի դեպքում ռադիոակտիվ նյութերի տարածման ասպարեզը կարող է շատ լայն լինել։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։