Քաղաքական

15.06.2023 09:53


Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հայկական կողմը կորուստներ չունի։

Այս խորագրի վերջին նյութերը