Քաղաքական

15.06.2023 11:28


Ադրբեջանցի զինծառայողները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել․ ԱԱԾ

Ադրբեջանցի զինծառայողները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել․ ԱԱԾ

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

ԱԱԾ սահմանապահ ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:

Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Այս խորագրի վերջին նյութերը