Լրահոս

14.10.2011 09:33


Բաղդադում գրոհայինները երկու ռումբ են պայթեցրել, առնվազն 16 զոհ կա

Բաղդադում գրոհայինները երկու ռումբ են պայթեցրել, առնվազն 16 զոհ կա

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հինգշաբթի օրը  երկու ռումբ է պայթել, ինչի հետևանքով, ըստ շտապ օգնության աշխատակիցների տվյալների, առնվազն 16 մարդ է զոհվել։

Ինչպես տեղեկացնում է  «Gazeta.ru»-ն՝ առաջին ռումբը պայթել է Սադր–Սիթի թաղամասում գտնվող սրճարանի առջև, այնուհետև ոչ շատ հեռու պայթել է նաև երկրորդ պայթուցիկը, որը տեղադրված է եղել մեքենայի մեջ։

Տեղեկացնենք, որ նման պայթյունները Բաղդադում շատացել են հատկապես վերջին շաբաթվա ընթացքում։

Այս խորագրի վերջին նյութերը