Մեկնաբանություն

15.06.2023 16:40


Ադրբեջանական կողմի լկտիությունն ու կրակելը ուղիղ հետևանքն են Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականության»

Ադրբեջանական կողմի լկտիությունն ու կրակելը ուղիղ հետևանքն են Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականության»

Ադրբեջանական կողմը Երասխի ուղղությամբ, ինչպես հայտնի է, կրակ էր բացել, ինչի հետևանքով վիրավորվել էին այնտեղ կառուցվող ինչ-որ մետալուրգիական գործարանի վրա աշխատող երկու օտարերկրացի (ազգությամբ՝ հնդիկ): Դա՝ նախօրեին: Իսկ այսօր ադրբեջանական կողմը, ականանետների կիրառմամբ, կրակ է բացել Տեղ գյուղի մերձակա, եթե ոչ՝ գյուղի մոտ «ռաժոկով» տեղավորված հայկական դիրքերի ուղղությամբ:

Երասխի ուղղությամբ թշնամու կրակային ակտիվության հետևանքները Փաշինյանի իշխանությունը յուրօրինակ PR ակցիայի է վերածել: Էլ լրագրողների խումբ, էլ մարզպետ, էլ կորպուսի հրամանատար, չհաշված՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:

Չէ, նորմալ է, որ լրագրողները, լրատվական դաշտը այդպես ակտիվ են արձագանքում: Աննորմալն այլ բան է, այն, որ այդքան նորմալի մեջ մեկը չկա՝ հարցնի, թեկուզ ինքն իրեն, թե այդ ինչի՞ց է, այդ ո՞նց եղավ, որ թշնամին, ի դեմս ադրբեջանական թուրքերի, այդքան ակտիվացած է, այդքան լկտի է իրեն պահում սահմանագծում:

Լավ, մինչ այդ հարցին անդրադառնալը, թեթևակի դիտարկենք, թե Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչներից, նրան ու նրա ընտանիքին ծառայող Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու ՊՆ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Սասուն Բադասյանն ի՞նչ «մեսիջներ» են տալիս կատարվածի վերաբերյալ:

Մարզպետի ասածն այն է, թե ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի գործողությունները նպատակ ունեն խանգարել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացմանը, մասնավորապես՝ Երասխում մետալուրգիական ձեռնարկություն կառուցել-բացելուն:

Շատ նուրբ դիտարկում է արել Արարատի մարզպետը, պետք է նշել: Ուղղակի հիանալ կարելի է, թե ինչպես է նա կռահել, թե ինչ նպատակ են հետապնդում թշնամիները: Իսկ ՊՆ կորպուսի հրամանատարի ասածն էլ հանգում էր այն բանին, որ գործարանի շինարարության վրա աշխատող օտարերկրացիները վիրավորվել են սահմանագծից 400 մետր հեռավորության վրա և այն պարագայում, երբ ակնհայտ է եղել, որ նրանք զինվորականներ չեն:

Այս «մեսիջն» էլ այն է, թե ինչ վատն է ադրբեջանական կողմը, խաղաղ աշխատավորների վրա է կրակում կամ նման մի բան: Կարելի է կարծել, հայ զինվորականը թշնամուց պիտի այլ բան սպասեր կամ նոր միայն իմացան, թե ինչ կարգի չմարդ են ադրբեջանական թուրքերը:

Հիմնական կարցը՝ ինչո՛ւ է այդպես:

Իսկ այդպիսին է վիճակը, որովհետև Հայաստանում իշխանությունը տակավին զավթված է ադրբեջանաթուրքական շահերն սպասարկող Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբի կողմից: Եվ թշնամու կրակային ակտիվությունը, առհասարակ սահմանագծում լկտի պահվածքը ուղիղ հետևանքն է Նիկոլ Փաշինյանի վարած ազգադավ ու երկրաքանդ քաղաքականության:

Արարատի մարզպետը եթե բան ունի ասելու, թող իր պաշտելի Նիկոլ Փաշինյանին ասի, ումի՞ց է բողոքում: Իր ներկայացրած իշխանությունն է թշնամուն այն կարգի «էստի համեցեք» արել, որ նրանք այդ աստիճան լկտիացել են:

Սահուն անցնենք ՊՆ կորպուսի հրամանատարին, որ ավագ սպա է, նախագեներալական կոչումով ու պաշտոնով: Նա ոչ թե հիտի տրտնջար, որ թշնամին 400 մետր հեռավորությունից կրակ է բացել խաղաղ աշխատավորների վրա, այլ պիտի լրագրողներին և օտարերկրյա դիվանագետներին ցույց տար դրան հաջորդած պատասխան գործողությունների հետևանքով ոչնչացված թշնամական հենակետը, հնարավորության դեպքում՝ թշնամու շանսատակ արված ասկյարների լեշերը:

Բայց չէ՞ որ սա «Նիկոլի թվի Հայաստանն» է, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում դեռ հարց է, թե թշնամու վրա կրակ բացած զինվորականներին հատկապես ինչ հոդվածով նիկոլական ԱԱԾ-ն կկալանավորեր ու կբանտարկեր:

Թշնամին նույն թշնամին է: Նա իր թշնամութունն է անում: Ու անում է դա ավելի ու ավելի ագրեսիվ, բացառապես մեկ պատճառով՝ Հայաստանում իշխանության ղեկին է Արցախն ուրացած, հակահայ քաղաքականություն վարող, ըստ այնմ՝ թշնամու կողմից գործող Նիկոլ Փաշինյանը: Նրա քաղաքականության հետևանքով, ի դեպ, կարելի է ասել, Հայաստանն արդեն լրիվությամբ է սահմանամերձ գոտի, իսկ մոտ մեկ տասնյակ գյուղեր թշնամուն նվիրելուց հետո, ինչի հստակ մտադրությունն ու ցանկությունը նա ունի, Հայաստանի հարցը կարելի է ընդհանրապես փակված համարել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը