Քաղաքական

16.06.2023 10:59


Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի ուղղությամբ

Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ կրակել էին նաև հունիսի 13-ին և 14-ին։ Հունիսի 14-ին ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել էին գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի 2 քաղաքացիներ։

Այս խորագրի վերջին նյութերը