Քաղաքական

19.06.2023 14:51


Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 19-ին ժամը 13:25-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին ևս կրակ էր բացել գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել շինհրապարակում աշխատող Հնդկաստանի 2 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը