Քաղաքական

20.06.2023 17:12


Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետաղաձուլարանի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետաղաձուլարանի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 16:30-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետաղաձուլարանի ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

Նշենք, որ Երասխի մետաղաձուլական գործարանի տարածքում այսօր բարձրացվել էին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել էին մոտ 3 ամիս առաջ։

Հունիսի 13-ից ադրբեջանական զինված ուժերն օրեր շարունակ կրակեցին գործարանի ուղությամբ, ինչի հետևանքով վիրավորվեցին երկու հնդիկ շինարար։

Այս խորագրի վերջին նյութերը