Քաղաքական

23.06.2023 17:39


Ադրբեջանն Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակել է բետոնե արգելապատնեշով (տեսանյութ)

Ադրբեջանն Արցախ-Հայաստան միակ ճանապարհը փակել է բետոնե արգելապատնեշով (տեսանյութ)

Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը): Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից:

Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը