Լրահոս

14.01.2011 14:47


Լեհաստանը՝ ղարաբաղյան հակամարտության էպիկենտրոնում

Լեհ եվրապատգամավոր Թոմաշ Պորեմբան, ով վերջերս այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այդ պատճառով Ադրբեջանում հայտարարվել էր«անցանկալի անձ», հայտնել է, որ իր զեկույցի ամբողջականության համար նրան պետք էր Ստեփանակերտ այցելել։

-Որպես Եվրախորհրդարանի պատգամավոր Հայաստանի մասին զեկույց էի գրելու։ Այն չէր լինի օբյեկտիվ առանց Լեռնային Ղարաբաղ այցելության։ Հուսով եմ, որ ինձ կհաջողվի նաև հանդիպել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ծանոթանամ իրենց տեսակետին, - հայտարարել է նա «Rzeczpospolita» թերթին տված հարցազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ իր այցը ոչ պաշտոնական բնույթ էր կրում։

Թերթը գրում է, թե, որպեսզի հանգստացնեն ադրբեջանական իշխանություններին, Բաքվում Լեհաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ «միջազգային իրավունքի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է կազմում։ Առանց Բաքվի համաձայնության գրավյալ տարածքներ մուտք գործելը համարվում է Ադրբեջանի պետական սահմանի խախտում»։ Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ը, իր հերթին, բողոքել է վերոհիշյալ հայտարարության դեմ։

Փորձագետ Ադամ Բալցերը նշում է, որ այն բոլոր երկրները, որոնք պահպանում են հարաբերություններն Ադրբեջանի հետ, ճանաչում են նրա տարածքային ամբողջականությունը։

-Բայց Լեհաստանը տարածքային հակակմարտություններում այնքան էլ հասուն չէ, - նշել է նա։

Ըստ Regnum-ի

Այս խորագրի վերջին նյութերը