Իրանը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը
Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին Կազանում ընթացող համաժողովի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանպերեստը։
Ինչպես հաղորդում է «TehranTimes»–ը, նրա խոսքերով՝ հարևան երկրների միջև տարաձայնությունները սովորական երևույթ են, բայց, դժբախտաբար, արտաքին ուժերը ձգտում են օգտագործել դրանք, որպեսզի ներխուժեն տարածաշրջանային խնդիրների մեջ։
Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ բանակցությունները ու Լեռնային Ղարաբաղի կարգավորման խորհրդակցությունները շարունակելուն Իրանը կողմ է հանդես գալիս և այդ հարցում պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին։