Մեկնաբանություն

19.07.2023 17:15


Ումից է ինչ պահանջում Նիկոլի Էդմոնը

Ումից է ինչ պահանջում Նիկոլի Էդմոնը

Հիրավի, պետք է երեսպաշտության աշխարհի հնգակի չեմպիոն լինել, դրսևորելու համար այնպիսի վարքագիծ, ինչպիսին դրսևորում են Նիկոլ Փաշինյանն ու նրա անմիջական ներկայացուցիչները, օրինակ, Արցախում ստեղծված կատաստրոֆիկ վիճակի հետ կապված: Այսօր էլ Նիկոլի Էդմոնը, կներեք, Նիկոլ Փաշինյանի՝ «հատուկ հանձնարարություններով դեսպան» Էդմոն Մարուքյանն է փայլատակել՝ մի երկարաշունչ գրառում անելով «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Կլասիկը» մասնավորապես գրել է. «...միջազգային հանրության լիբերալ ժողովրդավարության ինստիտուտները կա՛մ պետք է ընդունեն, որ իրենք մեղսակից են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ 120000 քաղաքացիների, այդ թվում՝ 30000 երեխաների սովին, սպանություններին և էթնիկ զտումներին, կա՛մ հստակ քայլեր ձեռնարկեն միջազգային միջամտության տեսքով՝ դադարեցնելու մարդկության դեմ այդ հանցագործությունները»:

Էդմոն Մարուքյա՛ն, էս լո՞ւրջ եք ասում: Չլինի՞ (ը)սպառնում եք: Ո՞ւմ: Ու առհասարակ, ումից է ինչ պահանջում Նիկոլի Էդմոնը: Նա ասում է. «Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ ի վիճակի չէ անգամ ապահովելու այն նարատիվները, որոնք ձևակերպում է միջազգային հանրության աչքի առաջ...»:

Այսպես էլ ուզում ես հակադարձել՝ իյա՜, իրո՞ք:

Ու առհասարակ, այդ ո՞ւմ եք ցանկանում երկարականջավորի տեղ դնել, այն էլ՝ ձեր գեղցի հալով: Էդպես խելոք քանի՞ եղբայր եք, հը՞:

Ըստ Նիկոլ Փաշինյանի այս ներկայացուցչի, «միջազգային հանրությունը», եթե քայլեր չձեռնարկի, ուրեմն մեղսակից է Արցախի հայության, այդ թվում՝ երեխաների սովին, սպանություններին, զրկանքներին: Է, հա՛, մեղսակից են, բայց ձեզանից ավելի մեղսակից չեն, հաստա՛տ:

Մի հատ հիշեք, էլի, թե երբ Ալիևը սկսեց Արցախի շրջափակումը, ավելի ճիշտ, ինչից հետո ու ինչի պատճառով: Դեռ մի կողմ թողնենք այն, արդեն գրեթե ապացուցման կարիք չզգացող հանգամանքները, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ բերվեց իշխանության, որպեսզի կազմակերպի ու իրականացնի Արցախի հանձնումը թուրքերին (ադրբեջանական թուրքերին, եթե կուզեք): Թողնենք նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն արեց ամեն ինչ, որպեսզի ա) Ադրբեջանը առավել անկաշկանդ կերպով դիմի ռազմական ագրեսիայի, բ) Հայոց բանակը պարտվողի դիրքում հայտնվի:

Դիտարկենք միայն վերջին շրջանի հիմնական հանգամանքները: Նիկոլ Փաշինյանը, եթե Էդմոն Մարուքյանը՝ որպես նրա հատուկ ներկայացուցիչ տեղյակ չէ, 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում, Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Արցախը ճանաչել է ադրբեջանական: Ավելին, այս տարվա ընթացքում մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում:

Ալիևն Արցախի հայությանը դուրս մղելու կամ բնաջնջելու շրջափակումային քայլերն սկսել է միայն դրանից հետո: Մասնավորապես, 2022-ի դեկտեմբերին: Իսկ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ մի քանի անգամ էլ է «կզել» Ալիևի դեմ, այսինքն՝ կրկնել է Արցախն ադրբեջանական ճանաչելու իր հայտարարությունը, շրջափակման օղակն ավելի է սեղմվել ու վերածվել տոտալ պաշարման:

Դա, ի դեպ, իր հերթին «կապել» է շատերի ձեռուոտը: Բանն այնտեղ հասավ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ստիպված էր համարյա ուղիղ տեքստով ասել, թե ով է իրական դավաճանը և ով է Արցախը ճանաչել ադրբեջանական, ու ինչպես է այդ ամենը կտրուկ փոխել իրավիճակը:

Այսինքն, իրենք հիմնական ոճիրը գործել են, ելել՝ այլոց վրա մուննաթ են գալիս: «Թատրոն», էլի, համարյա սրճախում Արայիկի նստացույց:

Հիմա, որ Նիկոլի Էդմոնը հայտարարում է, թե «միջազգային հանրությունը մեղսակից է», ինքը գոնե ուղեղի մի անկյունով հասկանո՞ւմ է, որ ինքը շատ ու շատ ավելի մեղսակից է:

Էդմոն Մարուքյա՛ն, մեղսակի՞ց ես փնտրում, հոգ չէ, նայիր հայելուն:

Եթե շատ է ցանկանում, թող ատրճանակը ձեռքին նայի հայելուն, իսկ երբ հասկանա, որ ինքն ամենամեծ մաղսակիցներից է, կարող է ինքն իր «լուսավոր» ճակատին գնդակ արձակել: Հա՛, մի ատրճանակ էլ թող Փաշինյանի ձեռքը տան ու նստեցնեն մի ուրիշ հայելու առաջ: Չնայած, չէ՛, նա հաստատ կկրակի, բայց... հայելու միջի Փաշինյանի վրա, որ... գլուխը շատ չցավա:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը