Լրահոս

19.10.2011 10:56


Հունաստանում 48–ժամյա համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Ինչպես հայտնում է «BBC»–ն, Հունաստանում սկսվել 48–ժամյա համընդհանուր գործադուլ՝ ընդդեմ կառավարության տնտեսական քաղաքականությունը խստացնող ծրագրի։

Ինչպես սպասվում է՝ հինգշաբթի օրը երկրի խորհրդարանում պետք է քվեարկության դրվի կառավարության ներկայացրած  տնտեսական քաղաքականության խստացման ծրագիրը, ըստ որի նախատեսվում է հարկերի ավելացում, պետաշխատողների թվի, ինչպես նաև թոշակների ու այլ  սոցիալական ծախսերի կրճատում։

Այս միջոցառումներն այն նախապայմաներն են, որի կատարման դեպքում միայն ԵՄ–ն և ԱՄՀ–ն 8 մլրդ եվրո վարկ կտրամադրեն Հունաստանին։

Հունաստանի  խոշորագույն արհմիությունները գործադուլին միանալու կոչ են արել ոչ միայն պետաշխատողներին, այլ նաև մասնավոր ընկերթյուններին ։  Ինչպես սպասվում է, կփակվեն դեղատների և խանութների մեծ մասը, ինչպես նաև բենզալցակայանները։ Երկու օրով չեն գործի  դպրոցները, համալսարաններն ու բանկերը։

Ավիակարգավարներն արդեն հայտարարել  են, որ երկու օր դադարեցվելու են ինքնաթիռների թռիչքն ու վայրէջքը հունական օդանավակայաններից. հարյուրավոր չվերթներ կհետաձգվեն։

Այս խորագրի վերջին նյութերը