Լրահոս

19.10.2011 15:17


Սիրիայում անկարգությունների հետևանքով վերջին օրվա ընթացքում զոհվել է 15 մարդ

Սիրիայում անկարգությունների հետևանքով վերջին օրվա ընթացքում զոհվել է 15 մարդ

Սիրիական տարբեր քաղաքներում կառավարական ուժերի հետ բախումների հետևանքով զոհվել է 15 մարդ։ Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով «Սիրիական հեղափոխության համակարգող խորհրդին»։

Հինգ մարդ է զոհվել Դերաա գավառի Ալ Հիրակ քաղաքում, երեքը՝ Հոմս գավառում, երկուսը սպանվել են երկրի արևելքում գտնվող Դեյր ազ Զոր և Իրաքին սահմանակից Ալ Բուկմալ քաղաքներում։

Սիրիական իրավապաշտպանները նշում են, որ անվտանգության մարմինները զանգվածային ձերբակալություններ են իրականացնում Հարաստա և Հումուրիա քաղաքներում, ինչպես նաև Ալ Գուտա շրջանում։ Նրանց հաղորդմամբ՝ բավական մեծ թվով դիպուկահարներ են նկատվում շենքերի կտուրներում, ինչպես նաև ծանր հրետանիով բանակային ավտոմեքենաներ։

Սիրիայում արդեն յոթ ամիս շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են մարտի կեսերից երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում, որտեղից և տարածվել ամբողջ երկրով մեկ։ ՄԱԿ–ի տվյալների համաձայն՝ զոհվածների թիվն անցել է 3000–ի սահմանը։ Իսկ Սիրիայի իշխանությունները հաղորդում են 1500 զոհի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը