Մեկնաբանություն

21.08.2023 23:43


Անդրեա Վիկտորինը «պատվո մեդալներ» է հավաքում «ժողովրդավարության բաստիոն» ծաղրանկարային բռնապետությունից

Անդրեա Վիկտորինը «պատվո մեդալներ» է հավաքում «ժողովրդավարության բաստիոն» ծաղրանկարային բռնապետությունից

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը վերջապես ավարտում է իր անփառունակ դիվանագիտական առաքելությունը մեր բազմաչարչար երկրում: Ու այդ հրաշալի առիթով, այսինքն այն կապակցությամբ, որ Անդրեա Վիկտորինի չարաբաստիկ ոտքը Հայաստանից կտրվելու է, նրան, մեկը մյուսի ետևից, ընդունում են փաշինյանական իշխանության կարկառուն ներկայացուցիչները: Եթե վերջերս այդ «գործի վրա» էր Ալեն Սիմոնյանը, որը սիրում է թիկնապահների միջոցով բռնել քաղաքացուն ու թքել նրա վրա, ապա նախօրեին նույն «գործի վրա» էր արդեն Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ բարձր է գնահատում դեսպանի ներդրումը ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման գործում՝ ընդգծելով նրա պաշտոնավարման ընթացքում արձանագրված կարևոր ձեռքբերումները: Հա, ու վերջում, նմանակելով Ալեն Սիմոնյանին՝ Միրզոյան Արարատը Անդրեա Վիկտորինին ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ է տվել:

Ստացվում է, որ Անդրեա Վիկտորինը Հայաստանից հեռանալուց առաջ «պատվո մեդալների» կոլեկցիա է հավաքում: Երևի, որ հետո թոռների մոտ գլքուխ գովա, թե ինչպես էր «հարիֆ հայերին» ծաղրում, ինչպես էր անգնահատելի ծառայություններ մատուցում Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ու մի բան էլ՝ «պատվո մեդալը» «պատվո մեդալի» վրա ստանում: Հուսանք, հետագայում, Անդրեա Վիկտորինի հուղարկավորության ժամանակ այդ «մեդալները» կարմիր բարձիկների վրա փակցրած կտանեն ու նրա հետ միասին կհանձնեն հողին կամ կմտցնեն կիզարան: Բայց դա հետո:

Իսկ մինչ այդ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ արժե ևս մեկ անգամ հիշեցնել նրա հիմնական «նվաճումները»:

Առաջինը․ Անդրեա Վիկտորինի «առաքելությունը» բնութագրորեն կնշանավորվի այն խոսուն դրվագով, երբ նա կռացավ ու խոնարվեց Նիկոլ Փաշինյանի առաջ: Դրանից հետո թերևս այլ բան չարժեր ասել․ այնքան բնութագրական է պատկերը:

Բայց այնուամենայնիվ նշենք, Անդրեա Վիկտորինի «առաքելության» շրջանը նշանավորվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից մամուլի ազատության, խոսքի ազատության դեմ ուղղված ճնշումներով, բռնություններով ու այդ ազատությունների սահմանափակումներով:

Ավելին, այդ ընթացքում փաշինյանական իշխանությունը հարձակումներ իրականացրել դատական իշխանության վրա՝ յուրացնելով այն ու մեծապես վերացնելով դատարանների՝ առանց այդ էլ հազիվ սաղմնավորվող անկախությունը:

Այդ ընթացքում տեղի ունեցան քաղաքական հայլածանքների, քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդումների, կալանավորումների բազմաթիվ դրսևորումներ: Տեղի ունեցան ոստիկանության կողմից զանգվածային բռնություններ ու ճնշումներ՝ քաղաքացիների դեմ, մարդկանց իրավունքների բազմաթիվ ոտնահարումներ:

Այդ ընթացքում տեղի ունեցան այնպիսի խայտառակ երևույթներ, ինչպիսին են քաղաքացու մահը բանտում՝ հացադուլի հետևանքով, քաղաքացու մահը դատարանի դահլիճում, «ժողվարչապետի» ավտոշարասյան կողմից հղի կնոջ և նրա չծնված երեխայի անպատիժ սպանություն...

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը բազմաթիվ աղաղակող ու այլանդակ դրսևորումներ ունեցան, որոնք բոլորն էլ, ինչպես վերը թվարկվածները, հուշում են, որ Հայաստանը վերածվել է ծաղրանկարային ու գլխակեր բռնապետության:

Բայց այդ ամբողջ ընթացքում Անդրեա Վիկտորինը՝ որպես ՀՀ-ում ԵՄ նարկայացուցիչ, ծպտուն իսկ չի հանել: Չնայած, կներեք, ծպտուն հանել է, բայց այն իմաստով, որ ամբողջապես խրախուսել ու ողջունել է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանության դրսևորած այլանդակությունները, ժողովրդավարության ու մարդու իրավունքների դեմ ուղղված քայլերն ու գործողությունները: Այսինքն, Անդրեա Վիկտոինը, որպես Եվրամիույթան ներկայացուցիչ, ավելին՝ դեսպան, իր առաքելությունը տեսել է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի քարոզչական սպասարկման մեջ, եղել է այդ գլխակեր իշխանության «իմպըռտնի» քարոզիչը:

Անդրեա Վիկտորինը, այնուամենայնիվ, «մեծ ծառայություն» է մատուցել Հայաստանի հանրությանը: Մասնավորապես, առավել քան ցայտուն ցույց է տվել, որ «ժողովրդավարական արժեքներ», «մարդու իրավունքներ», «հիմնարար ազատություններ» ասված բաները, որոնցով տարիներ շարունակ տեղական արևմտամետները, գրանտային կամ անկեղծ «ժողովրդավարականները» զահլա էին տանում, սուտ ու կեղծ բաներ են: Համենայն դեպս, իրականում ԵՄ-ն խորապես թքած ունի այդ բոլոր «արժեքների» ու «սկզբունքների» վրա, քանի որ կրծքով պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի նման մեկին ու անդրեավիկտորինների միջոցով մի բան էլ ցինիկաբար ժողովրդավարությունից է խոսում ու «պատվո մեդալներ» հավաքում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը