Քաղաքական

22.08.2023 01:43


Ադրբեջանի կրակոցից զինծառայող է զոհվել

Ադրբեջանի կրակոցից զինծառայող է զոհվել

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայողի զոհվելու մասին։

Պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը