Մեդվեդևը Պետդումայի անցողիկ շեմը իջեցնելու մասին օրենք է ստորագրել
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն օրենք է ստորագրել՝ համաձայն որի խորհրդարանի ստորին պալատ անցնելու համար անհրաժեշտ շեմը 7–ից իջեցվել է 5 տոկոսի։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարի 1–ին։ Այսինքն՝ 2011թ. դեկտեմբերի 4–ին կայանալիք Պետդումայի ընտրությունների ժամանակ կուսակցությունները նախկինի պես պետք է հաղթահարեն 7–տոկոսանոց անցողիկ շեմը։ Առաջին ընտրությունները, որտեղ անցողիկ շեմը 5 տոկոսն է լինելու, տեղի են ունենալու 2016թ.։ Ենթադրվում է, որ անցողիկ շեմի իջեցումը կընդլայնի խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածությունը։
7–տոկոսանոց շեմ սահմանելու մասին օրենքն ընդունվել էր 2005թ., ինչին համապատսխան էլ ձևավորվել էր ներկա գումարման խորհրդարանը։ 2007թ. խորհրդարանական ընտրություններում 7 տոկոս շեմը հաջողվել էր հաղթահարել 4 կուսակցության, որոնցից «Եդինայա Ռոսիան» մեծամասնություն էր ստացել։