Քաղաքական

23.08.2023 10:15


«Մայր Հայաստան» դաշինքը մեկնարկեց քարոզարշավը Հաղթանակի զբոսայգուց՝ «Միացիր, որ փոխենք» կարգախոսով (տեսանյութ, լուսանկար)

«Մայր Հայաստան» դաշինքը մեկնարկեց քարոզարշավը Հաղթանակի զբոսայգուց՝ «Միացիր, որ փոխենք» կարգախոսով (տեսանյութ, լուսանկար)

«Մայր Հայաստան» դաշինքը քարոզարշավը խորհրդանշորեն մեկնարկեց Հաղթանակի զբոսայգուց՝ Մայր Հայաստանի արձանի մոտից։

Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ընդգծեց ամբողջական իշխանափոխության մեկնարկը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը տալու հանգամանքը, քանի որ, նրա համոզմամբ, գործող իշխանությունները պղծել են երկրի անկախությունը։

«Բոլորս միասին սկսում ենք պայքարը։ Ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին առաջնորդվել «Ո՞վ, եթե ոչ ես, ե՞րբ, եթե ոչ հիմա» կարգախոսով, միանալ մեր պայքարին»,-ուղիղ միացմամբ հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։

Դաշինքի թիմը երթով անցավ Երևանի փողոցներով, անձնապես շփվեց քաղաքացիների հետ։

«Միացիր, որ փոխենք»,-վանկարկում էին դաշինքի անդամները։

«Ընտրությունը հստակ է,-ասաց Անդրանիկ Թևանյանը,-մի կողմում այն իշխանությունն է, որն ապօրինի է զբաղեցենում պաշտոնը, քանի որ խախտել է Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և իր իսկ նախընտրական ծրագիրը, այսինքն խաբել է իր ընտրողներին ու իրականացնում է Երևանը Էրիվան դարձնելու քաղաքականություն, մյուս կողմում՝ «Մայր Հայաստան» դաշինքը, որը ճիշտ հակառակ բևեռում է»։

«Մենք գտնում ենք, որ ամբողջական իշխանափոխությամբ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, հնարավոր կլինի Երևանը Երևան պահել։ Այս առումով կոչ ենք անում մեր քաղաքացիներին միանալ մեր ծրագրերին և թույլ չտալ, որ Երևանը դառնա Էրիվան»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը։

Նշենք, որ քարոզարշավի այսօրվա հիմնական միջոցառումը կանցկացվի երեկոյան 19։00-ին՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, «Մոսկվա» կինոթատրոնի բակում։ Ավարտին կհնչի Անդրանիկ Թևանյանի հեղինակած երգը։

1 (14) 369674419_173381722437418_6193078687382558282_n 369681200_173381489104108_2045407647626194592_n 369696228_173381342437456_7321340000047693493_n 369698284_173381352437455_53895033891751488_n (1) 369703947_173381575770766_3235881109298739806_n 369705240_173381719104085_4855927611340588348_n 369706852_173381679104089_2148546984769343806_n 369709367_173381399104117_7109985953405418785_n 369803255_173381432437447_7464763226621909259_n

Այս խորագրի վերջին նյութերը