Քաղաքական

28.08.2023 12:22


Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել երկու զինծառայողներ. ՊՆ

Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել երկու զինծառայողներ. ՊՆ

Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-նշում են նախարարությունից։

Այս խորագրի վերջին նյութերը