Քաղաքական

28.08.2023 14:07


Լաչինի միջանցքում ՀՀ եկող արցախցուց առգրավել են «Արցախ» գրությամբ թանկարժեք նարդին (տեսանյութ)

Լաչինի միջանցքում ՀՀ եկող արցախցուց առգրավել են «Արցախ» գրությամբ թանկարժեք նարդին (տեսանյութ)

Այսօր Լաչինի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետում «Կարմիր խաչի» ուղեկցությամբ Արցախից ՀՀ եկող քաղաքացիներից մեկից ադրբեջանցի սահմանապահները թանկարժեք ձեռագործ նարդի են առգրավել։

Այս մասին հայտնել է Инфотека24 թելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով ԱՀ Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանին:

Նշվում է, որ նարդին գնահատվում է շուրջ 5-6 հազար ԱՄՆ դոլար։

Նարդու վրա փորագրված է եղել «Արցախ» գրությունը և «Մենք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը։ Բացի այդ, ներսում պատկերված է եղել Արցախի զինանշանը։ Ենթադրվում է՝ հենց դա է հանդիսացել թանկարժեք նարդու առգրավման պատճառ։

Տեսանյութը՝ այստեղ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը