Քաղաքական

28.08.2023 15:26


Կրակել են Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը

Կրակել են Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը

Օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը բարձր ինտեսիվության կրակել է Երասխի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Երասխում մետալուրգիական գործարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը։

«Ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը»,–ասված է հաղորդագրությունում։

Ընկերությունից հայտնում են, որ երկու օրվա ընթացքում ավելի քան 60 կրակոց է հնչել։

Այս խորագրի վերջին նյութերը