Քաղաքական

30.08.2023 16:28


Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետևանք է. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետևանք է. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն էր։ Այս մասին ոչ շաբաթական ճեպազրույց ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անում ռուսական կողմը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից գերեվարված հայերին ազատ արձակելու համար, որոնք այնտեղ են ժամանել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

«Դա արձանագրվել է Եվրամիության հովանու ներքո գտնվող երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ավարտին՝ 2022 թվականի հոկտեմբերին, 2023 թվականի մայիսին։ Այս մասին հստակ ասված է ՌԴ ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս համատեքստում պատասխանատվություն դնելը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վրա, կարծում եմ, տեղին չէ, ճիշտ չէ, արդարացված չէ։

Մենք տեսնում ենք կոնտինգենտի խնդիրն այնպես, որ, կրկնում եմ, նոր պայմաններում, որոնք ի հայտ են եկել Երևանի և Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին պատկանելու ճանաչման հետևանքով, տեղում ունենում բոլոր հնարավոր ազդեցություններն՝ ապահովելու ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ երկխոսության համատեքստում»,-հայտարարել է Զախարովան։

***

Դե, ուղղակի պետք է իրականացնել պայմանավորվածությունները, և հենց դա է երաշխիքը, շատ պարզ պատասխան։ Այս մասին ոչ շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկում է ուղիղ երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև, ադրբեջանական կողմը պնդում է իր տարածքում հանդիպում անցկացնել՝ արդյոք Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորում է հայկական պատվիրակության անդամների անվտանգությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանցիներն առևանգում են Լաչինի միջանցքում տեղակայված անցակետով անցնող հայերին։

«Եթե ինչ-որ բան պայմանավորվել եք, առավել ևս ստորագրություններով կնքել, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով, պետք է դա իրականացնել, այլ ոչ թե այլ մեկնաբանություններ անել, նոր կոնստրուկցիաներ հորինել, ներգրավել երրորդ անձանց, արդեն նույնիսկ ոչ թե երրորդ, ինչ-որ հինգերորդ և տասներորդ և ինչ-որ ուլունքների խաղի:

Պայմանավորվածություններ կան ու դրանք պետք է կատարվեն, հենց սա է երաշխիքը։ Հենց պայմանավորվածությունների կատարման մեջ անազնվություն է սկսվում, այդտեղ այլևս երաշխիքներ չկան։ Պետք է իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք։ Ես ձեզ ասում եմ էական հարցում Հայաստանի ղեկավարության դիրքորոշման 180 աստիճանով սկզբունքային փոփոխության մասին։

Դիրքորոշումը կտրուկ փոխվել է առանցքային, այն էլ հենց Երևանի համար առանցքային հարցում։ Բայց սա Երեւանի հարցն է, սա իրենց ներքին որոշումների կայացման հարցն է եւ այլն։ Բայց կան պարտավորություններ, որոնք ձեռք են բերվել և կնքվել ստորագրություններով։ Բայց այդ պարտավորությունները, եթե չեղյալ չեն հայտարարվել, բազմիցս վերահաստատվել են, և դրանց կատարումը երաշխիք է»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը