Լրահոս

21.10.2011 15:55


Թուրքիան Իրանի օգնությունն է խնդրել քուրդ գրոհայինների դեմ մղվող պայքարում

Թուրքիան Իրանի օգնությունն է խնդրել քուրդ գրոհայինների դեմ մղվող պայքարում

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն բանակցություններ է անցկացրել իր իրանական գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Զրույցի ընթացքում, որը եղել է Անկարայում, թուրք նախարարը խնդրել է պաշտոնական Թեհրանին աջակցություն ցուցաբերել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ մղվող պայքարում։ Խոսակցության մյուս մանրամասները չեն հաղորդվում։

Ինչպես հայտնի է, Թուրքիան ու Իրանն ավելի վաղ համագործակցել են նույն հարցով ու համատեղ պայքար մղել։

Հիշեցնենք, սակայն, որ Անկարայի ու Իրանի միջև հարաբերությունները վերջին շրջանում վատթարացել են։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիան համաձայնվեց տեղադրել ՆԱՏՕ–ի հակաօդային համակարգի ռադարները, ինչն Իրանում ընկալվում է երկրի անվտանգությանը սպառնացող գործոն։

Այս խորագրի վերջին նյութերը