Լրահոս

21.10.2011 16:35


Ջոն Մաքքեյն. «Պուտինը երևի չի քնել այս գիշեր»

Ջոն Մաքքեյն. «Պուտինը երևի չի քնել այս գիշեր»

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնը «BBC»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ լիբիական ապստամբների հաղթանակից ու Քադաֆիի սպանությունից հետո «աշխարհի բոլոր բռնապետերը պետք է նյարդայնանան»։

–Մենք վստահ ենք, որ այսօր Լիբիայի ժողովուրդը ոգեշնչում է Թեհրանի, Դամասկոսի, նույնիսկ Պեկինի ու Մոսկվայի ժողովուրդներին։ Բաշար Ասադը, որոշ չինացիներ, երևի Վլադիմիր Պուտինը նույնպես այս գիշեր չեն քնել։ Հնարավոր է՝ նրանք ավելի նյարդային դառնան։Կարծում եմ՝ սա զուտ արաբական գարուն չի լինելու,– հայտարարել է Մաքքեյնը։

Նա նշել է նաև, որ շուտով մենք կտեսնենք զգալի բողոքներ տարբեր երկրներում՝ չբացառելով նման գործողություններ նաև Մոսկվայում։

Այս խորագրի վերջին նյութերը