Քաղաքական

01.09.2023 12:59


Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կրակել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ․ ժամը 12։25-ի դրությամբ ադրբեջանական կողմը կրակ է բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,-ասվում է Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը