Քաղաքական

01.09.2023 13:05


Ադրբեջանը Սոթքի հատվածում ռազմական տեխնիկա է կենտրոնացնում

Ադրբեջանը Սոթքի հատվածում ռազմական տեխնիկա է կենտրոնացնում

ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈւ-ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ ավելի ուշ հայտնեց, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Այս խորագրի վերջին նյութերը