Քաղաքական

01.09.2023 14:37


ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում կալանավորված 3 արցախցիներին․ Զառա Ամատունի

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում կալանավորված 3 արցախցիներին․ Զառա Ամատունի

ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Հակարիի կամրջի ապօրինի անցակետից առևանգված և Ադրբեջանում կալանավորված 3 հայ տղաներին և հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Տեսակցությունը եղել է օգոստոսի 30-ին և 31-ին, նրանց տրվել է հնարավորություն կապ հաստատել ընտանիքների հետ, բայց չեմ կարող ասել՝ կապ են հաստատել, թե՝ ոչ»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 3 ուսանողների` Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին, որոնք գալիս էին Հայաստանում սովորելու

Այս խորագրի վերջին նյութերը