Քաղաքական

01.09.2023 18:26


ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները․ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները․ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը, Նարեկ Կարենի Պողոսյանը: Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը