Քաղաքական

05.09.2023 16:03


«Մայր Հայաստան» դաշինքին սատարում են բազմաթիվ հասարակական-քաղաքական կազմակերպություններ, հայտնի մտավորականներ, ակտիվ հանրային գործիչներ (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքին սատարում են բազմաթիվ հասարակական-քաղաքական կազմակերպություններ, հայտնի մտավորականներ, ակտիվ հանրային գործիչներ (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքին Երևանի ավագանու ընտրություններում սատարում են բազմաթիվ հասարակական-քաղաքական կազմակերպություններ, հայտնի մտավորականներ, ակտիվ հանրային գործիչներ: Այսօր իր աջակցությունը հայտնեց նաև «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն, ինչի համար շնորհակալ ենք:

Մեզ համար առաջնային է մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների հաղթահարումը և այս առումով ակնկալում ենք բոլոր ազգային ուժերի աջակցությունը:

Հատուկ ընդգծեմ, որ սեպտեմբերի 17-ին մեր գլխավոր ակնկալիքը ընտրողներից է: Համոզված ենք, որ փոփոխությունների ձգտող քաղաքացիները մեծամասնություն են կազմում: Դրա համար ենք կոչ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրականացնել իշխանափոխություն Երևանում, հետո՝ Հայաստանում:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը