Քաղաքական

05.09.2023 18:56


Այս հռետորաբանությունը, որն արդեն կոպտության նման մի բան է, պարզապես չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին

Այս հռետորաբանությունը, որն արդեն կոպտության նման մի բան է, պարզապես չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին

Այս հրապարակային հռետորաբանությունը, որն արդեն կոպտության նման մի բան է, պարզապես չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին. այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ասածը:

Հիշեցնենք, որ օրերս Սիմոնյանը «անհեթեթ էր» որակել Զախարովայի հայտարարությունն առ այն, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունք է։

«Եթե ուզում են խոսել փորձագիտական մակարդակով, լավ քաղաքական մակարդակով, ապա դրա համար բոլոր հնարավորությունները կան. մենք Երևանի հետ կապի հիանալի ուղիներ ունենք բոլոր ոլորտներում՝ պետականից մինչև հանրային: Ես հասկանում եմ, որ այնտեղ բոլորի դերերը սահմանված են, թե ով ինչ է ասում, ով ինչպես է ասում: Բայց, այնուամենայնիվ, վստահ եմ, որ հայ հասարակությունը ներկայացնող մարդկանց չեն զարդարում նման արտահայտությունները, որոնք մենք վերջին շրջանում շատ ենք տեսնում ու լսում»,-ընդգծել է Զախարովան:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը