Քաղաքական

06.09.2023 13:47


ՀՀ ղեկավարությունը ցանկանում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ՌԴ նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ

ՀՀ ղեկավարությունը ցանկանում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ՌԴ նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ

ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի ծրագրերը և ՀԱՊԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցչին Նիդեռլանդներում դեսպան նշանակելը ցուցադրական քայլեր են, որոնք պետք է ցույց տան Ռուսաստանին, որ Երևանը ձգտում է վերակողմնորոշվել դեպի Արևմուտք: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ, քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն, գրում է armeniasputnik.am-ը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերին կանցկացվեն հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում փոխգործունակության բարձրացումն է։ Երեքշաբթի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին՝ նշանակելով նրան Նիդեռլանդներում դեսպան։

«Նիկոլ Փաշինյանը մի շարք ցուցադրական քայլեր է ձեռնարկում, որոնք ակնհայտորեն անընդունելի են Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների համար... Քայլերը պետք է խորհրդանշեն Հայաստանի վերակողմնորոշումը ռուսական վեկտորից դեպի արևմտյան: Սա հստակ ցուցադրում է առ այն, որ Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-ասաց փորձագետը։

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգ կա, սակայն քանի դեռ Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել այդ կազմակերպությունից, փորձագետն այս բոլոր քայլերը համարում է շանտաժի տարր։

Այս խորագրի վերջին նյութերը