Լրահոս

22.10.2011 10:11


ՄԱԿ–ի ԱԽ–ն Եմենի իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել

ՄԱԿ–ի ԱԽ–ն Եմենի իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել

«ՌԻԱ նովոստի»–ն հայտնում է, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն ուրբաթ բանաձև է ընդունել Եմենում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Բանաձևի օգտին միաձայն քվեարկել են բոլոր 15 անդամ–պետությունները։

«Այդ բանաձևը կոչ է անում բոլոր կողմերին ինչքան հնարավոր է՝ շուտ հասնել համաձայնության Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նախաձեռնության հիման վրա, ինչպես նաև դադարեցնել բռնությունները»,–լրագրողներին ասել է ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։

Ինչպես ընդգծել է Չուրկինը, բանաձևը հավասարակշռված է և ոչ բախումնային Եմենի բոլոր կողմերի համար։

Նրա խոսքերով՝ այս բանաձևում արտահայտված է Անվտանգության խորհրդի ազդեցության այն փիլիսոփայությունը, որը ներկայացված էր Սիրիայի վերաբերյալ ռուս–չինական բանաձևում։

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման սպառնալիքով արևմտյան երկրների բանաձևին։

Այս խորագրի վերջին նյութերը