Քաղաքական

07.09.2023 10:39


Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 01:35-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին, ժամը 23:10-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը