Քաղաքական

08.09.2023 09:57


Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածում. ԱՀ ՊԲ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածում. ԱՀ ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ին, ժամը 00:25-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Ինչպես տեղեկանում է ԱՀ Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունից, Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։

Այս խորագրի վերջին նյութերը