Լրահոս

22.10.2011 12:49


Շոտլանդիան կանկախանա՞

Շոտլանդիան կանկախանա՞

Շոտլանդիայի ազգային կուսակցությունը հայտարարել է, որ իրենց հիմնական նպատակներից մեկը 10 տարվա ընթացքում անկախություն ձեռք բերելն է։ Շոտլանդիայում իշխանությունը գտնվում է հենց Ազգային կուսակցության ձեռքում։ Այս մասին տեղեկացնում է «MIGnews.com»-ը։

Առաջին իրավական քայլը կկատարվի արդեն 2016-ին։ Խոսքը Շոտլանդիայի անկախության հարցի շուրջ հանրաքվե անկացնելու մասին է։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այսօր Շոտլանդիայում երկրի անկախացման գաղափարը ողջունում է բնակչության 49 տոկոսը։

Այս խորագրի վերջին նյութերը