Քաղաքական

09.09.2023 14:13


Հերոսի հորը կալանավորեցին (տեսանյութ)

Հերոսի հորը կալանավորեցին (տեսանյութ)

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը երկու ամսով կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գալեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ Գալեյանն ունի առողջական լուրջ խնդիրներ ու այս պայմաններում նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելն անձի նկատմամբ խոշտանգում է:

Դատարանի որոշումը կբողոքարկվի:

Փաստաբանն այս ամենը քաղաքական հետապնդում է որակում:

Այս խորագրի վերջին նյութերը