Լրահոս

24.10.2011 09:59


Լիբիայում մեկ ամսվա ընթացքում ժամանակավոր կառավարություն կձևավորվի

Լիբիայում մեկ ամսվա ընթացքում ժամանակավոր կառավարություն կձևավորվի

Ինչպես հաղորդում է «Europe1» ռադիոկայանը, Լիբիայի ազգային անցումային խորհրդի վարչապետ Մահմուդ Ջիբրիլը հայտարարել է, թե բանակցություններ են ընթանում երկրում ժամանակավոր նոր կառավարություն ձևավորելու կապակցությամբ, որը կարող է ձևավորվել մեկ ամսվա ընթացքում։

«Խորհրդակցություններ են ընթանում ժամանակավոր կառավարություն ձևավորելու վերաբերյալ։ Կարծում եմ՝ այդ գործընթացը կարող է տևել մեկ շաբաթ մինչև մեկ ամիս։ Իրականում այն կարող է ավարտվել ավելի վաղ, հնարավոր է և ձգձգվի»,–ասել է Մ. Ջիբրիլը՝ ընդգծելով, որ չի ձգտելու ինչ–որ պաշտոն զբաղեցնել Լիբիայում։

Ջիբրիլը հավելել է, որ Լիբիայի անցումային խորհրդին փոխարինող Ազգային խորհրդի ընտրությունները տեղի կունենան նախարարների խորհրդի ձևավորումից անմիջապես հետո։ Նրա խոսքերով՝ քվերակությունը կանցկացվի այնքան արագ, ինչքան հնարավոր է։

Այս խորագրի վերջին նյութերը