Քաղաքական

19.09.2023 15:31


Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին․ Մայր Աթոռ

Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ է հանդես եկել.

«Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»։

Այս խորագրի վերջին նյութերը