Քաղաքական

05.10.2023 21:05


Գրանադայում ընդունված հռչակագրով Փաշինյանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում

Գրանադայում ընդունված հռչակագրով Փաշինյանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում

Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Հռչակագրի տեքստը հրապարակել է ԵՄ խորհուրդը։

«Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 հազար 800 քկմ) և Ադրբեջանի (86 հազար 600 քկմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի հայտարարությունում։ 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Նրանք ընդգծել են սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին և պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորություն պահպանելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար»,-ասված է հայտարարությունում։

Հանդիպմանը մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։

Այս խորագրի վերջին նյութերը