Քաղաքական

06.10.2023 15:26


Փաշինյանը Գրանադայում հանդիպել է Տիխանովսկայայի հետ

Փաշինյանը Գրանադայում հանդիպել է Տիխանովսկայայի հետ

Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի շրջանակում կարճատև շփում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ինչի մասին հայտնել է X սոցկայքի միկրոբլոգում և համատեղ լուսանկար հրապարակել:

«Նիկոլ Փաշինյանի և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում ցավակցություն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Ես համաձայն եմ, որ բանակցությունները պետք է բերեն երկար սպասված և երկարատև խաղաղություն տարածաշրջանում»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը