Լրահոս

26.10.2011 13:01


«Ազգային Միաբանությունը» սատարում է Սերժ Սարգսյանի ուղեգծին

«Ազգային Միաբանությունը» սատարում է Սերժ Սարգսյանի ուղեգծին

Պարույր Հայրիկյանը հայտարարեց իր ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության գործունեությունը սառեցնելու և Հայաստանի Հանրապետական կուսակցությանն աջակցելու մասին։

«7օր»–ի հետ զրույցում ՀՀԿ–ի հետ լայն կոալիցիա կազմելու հնարավորությունը չեն բացառել նաև որոշա այլ կուսակցություններ։ Հնարավո՞ր է, որ «Ազգային Միաբանությունն» էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններում համագործակցի ՀՀԿ–ի և Սերժ Սարգսյանի հետ։ «7օր»–ի այս հացին «Ազգային Միաբանություն» կուսակցության պատգամավոր Արա Սիմոնյանը նախ պատասխանել է, որ այդ մասին դեռ որոշում չի եղել, հետո հավելել է, որ իրենց կուսակցությունը սատարում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական ուղեգիծը, հատկապես ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ վարած հարաբերությունները։

Իսկ ներքաղաքական ուղեգծի առումով մենք բավականին վերապահումներ ունենք կառավարության ֆինանսատնտեսական ոլորտի գործունեության վերաբերյալ,–ասել է ԱՄ պատգամավորը։

«7օր»–ը Ա. Սիմոնյանը հետաքրքվել է՝ որքանո՞վ տնտեսական ոլորտում այդ վերապահումները կարող են խոչընդոտ հանդիսանալ ՀՀԿ–ին սատարելու համար։

Մոտ օրերս կսկսվեն բյուջեի քննարկումները և մենք այն շատ խորությամբ կքննարկենք, կնայենք։ Բայց, ըստ էության, դա կառավարությո՛ւնն է բերում, նախագահը չէ բյուջեն բերում։ Այսինքն, տնտեսական քաղաքականության հեղինակը կառավարությունն է, ոչ թե նախագահը։ Նախագահն արտաքին քաղաքականության ոլորտում է գործունեություն իրականացնում։ Այնպես որ, դա նախագահի հետ կապ չունի,–պատասխանել է Ա. Սիմոնյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը