Աշխարհ

16.10.2023 10:46


Իսրայելը համաձայնել է ժամանակավորապես դադարեցնել կրակը Գազայի հարավում, որպեսզի բացվի դեպի Եգիպտոս անցակետը

Իսրայելը համաձայնել է ժամանակավորապես դադարեցնել կրակը Գազայի հարավում, որպեսզի բացվի դեպի Եգիպտոս անցակետը

Իսրայելն առավոտյան ժամը 9-ից ժամանակավորապես կդադարեցնի կրակը Գազայի հարավում, որպեսզի բացվի Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև Ռաֆահ սահմանային անցակետը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Այդ քայլին համաձայնել են ԱՄՆ-ն, Եգիպտոսը և Իսրայելը, ասվում է հաղորդագրությունում՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության երկու աղբյուրներ:

Հավանաբար, անցումը կարճ ժամանակով բաց կլինի, որպեսզի օգնությունը մուտք գործի Գազայի հատված և օտարերկրյա անձնագրեր ունեցողներին թույլ տա հեռանալ:

Եգիպտոսը վախենում է պաղեստինցի փախստականների զանգվածային արտահոսքից իր տարածք։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը