Աշխարհ

16.10.2023 10:56


Իրանը հակամարտության մեջ չի մտնի, եթե Իսրայելը չ​​հարձակվի իր վրա․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն

Իրանը հակամարտության մեջ չի մտնի, եթե Իսրայելը չ​​հարձակվի իր վրա․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն

Իրանը ռազմական հակամարտության մեջ չի մտնի Իսրայելի հետ Մերձավոր Արևելքում էսկալացիայի պատճառով, եթե հրեական պետությունը չհարձակվի Իսլամական Հանրապետության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Reuters-ին հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը։

«Իրանի զինված ուժերը չեն մտնի մարտի մեջ՝ պայմանով, որ իսրայելական ապարտեիդի ռեժիմը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա: Դիմադրության ճակատը կկարողանա պաշտպանել իրեն»,-նշել են դիվանագետները։

Հոկտեմբերի 15-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դոհայում Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Գազայի հատվածում քաղաքացիական բնակչությանը, ապա հակամարտության մասշտաբները կարող են ընդլայնվել: Ավելի ուշ Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը միջնորդների միջոցով հրեական պետությանը նախազգուշացրել է զերծ մնալ պաղեստինյան անկլավի հետագա գնդակոծումներից:

Այս խորագրի վերջին նյութերը