Լրահոս

27.10.2011 09:48


Իտալիայում ջրհեղեղի և սողանքների հետևանքով 6 մարդ է զոհվել

Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, Իտալիայում հորդառատ անձրևների  հետևանքով երկրի կենտրոնական և հյուսիսային հատվածներում առաջացած ջրհեղեղների և  սողանքների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, մի քանիսն էլ համարվում են անհայտ կորած։

Աղետից ամենաշատը տուժել  են Լիգուրիայի և Տոսկանայի շրջանները։ Այնտեղ ջուրը քանդել է կամուրջները, ընկած ծառերի հետևանքով փակ են ճանապարհները։

ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշախարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Մոնտերոսո–ալ–Մարե քաղաքի  քաղաքպետը հայտարարել է, որ բնակեցված տարածքները համարյա ծածկվել են մոտակա բլուրների կեղտով։

Այս խորագրի վերջին նյութերը