Աշխարհ

19.10.2023 11:36


Տասնյակ պաղեստինցիներ զոհվել են բնակելի տներին հասցված իսրայելական ավիահարվածների հետևանքով

Տասնյակ պաղեստինցիներ զոհվել են բնակելի տներին հասցված իսրայելական ավիահարվածների հետևանքով

Հինգշաբթի առավոտյան տասնյակ պաղեստինցիներ զոհվել են Գազայի հատվածի տարբեր մասերում բնակելի տներին հասցված իսրայելական ավիահարվածների հետևանքով։

Ինչպես տեղեկացրել է WAFA պաղեստինյան գործակալությունը, իսրայելական ՌՕՈւ-ն մի քանի հարված է հասցրել Ռաֆահի բնակելի տներին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Գործակալության տվյալներով՝ մեկ մարդ սպանվել, 21 մարդ վիրավորվել է Խան Յունիսի արևմուտքում ավիահարվածի հետևանքով։

Տասնյակ պաղեստինցիներ սպանվել են Գազայի հյուսիսում, որտեղ իսրայելական ավիացիան հարվածների շարք է իրականացրել Ջաբալիայի ճամբարում։

Իսրայելական ռազմական ինքնաթիռները արձակել են մի քանի հրթիռներ Էզ-Զահրա շրջանի բնակելի շենքերին, որը գտնվում է Գազայի հատվածի կենտրոնում, դրանք լիովին ոչնչացվել են։

Հարված է հասցվել նաև Խան Յունիսի կենտրոնում գտնվող շենքին՝ Արևմտյան ափի հարավում, ինչի հետևանքով 13 մարդ զոհվել է, շատերը վիրավորվել են։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը