Աշխարհ

20.10.2023 09:29


Անկարայում Իսրայելի դեսպանն ու այլ դիվանագետներ լքել են Թուրքիան

Անկարայում Իսրայելի դեսպանն ու այլ դիվանագետներ լքել են Թուրքիան

Անկարայում Իսրայելի դեսպան Իրիտ Լիլիանը իսրայելցի այլ դիվանագետների հետ լքել է Թուրքիան։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Գործակալության հաղորդմամբ՝ դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել տարածված լուրերը։

Այս շաբաթվա սկզբին Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացում էր հրապարակել՝ հորդորելով խուսափել Թուրքիա ացելություններից՝ պատճառաբանելով, որ իսրայելցիները կարող են թիրախ դառնալ Գազայում հակամարտության սրումից վրդովված ու զայրացած անձանց կողմից:

Բացի այդ, Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիներին հնարավորինս շուտ հեռանալ երկրից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը