Քաղաքական

23.10.2023 00:25


Վրաստանը չի մասնակցում և երբեք չի մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպմանը․ հայտարարություն

Վրաստանը չի մասնակցում և երբեք չի մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպմանը․ հայտարարություն

Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկացմամբ, Վրաստանը չի մասնակցի Իրանի մայրաքաղաքում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։

«Վրաստանը չի մասնակցում նշված հանդիպմանը և երբեք չի մասնակցել»,-նշել են արտաքին քաղաքականության գերատեսչությունում։

«Այսպես կոչված «3+3» նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին։

Թուրքիայի հետ միասին դրան մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Իրանը։

Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ռուսաստանյան գործոնի պատճառով չի մասնակցի նշված ձևաչափին»,-գրում է վրացական լրատվամիջոցը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը