Աշխարհ

23.10.2023 15:48


Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 5,000-ը

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 5,000-ը

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հինգ հազարը, ավելի քան 15 հազար մարդ վիրավորվել է, հայտնել է Առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ Քիդրան։

«Գազայի հատվածի դեմ իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 5,087-ի, այդ թվում՝ 2,055 երեխա, 1,119 կին և 217 տարեց: Բացի այդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 15273 քաղաքացի»,-ասել է Ալ Քիդրան, որի հայտարարությունը տարածել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը