Աշխարհ

26.10.2023 18:08


Իրանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

Իրանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի

Իրանի զինված ուժերն առաջիկա օրերին կանցկացնեն «Էքթեդար 1402» («Իշխանություն 2023») լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է Tasnim պետական գործակալությունը։

«Առաջիկա օրերին ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ կանցկացվեն «Էքթեդար 1402» ցամաքային զորավարժությունները»,-ասվում է նյութում։

Զորավարժություններին կներգրավվեն զրահապատ տանկեր, հրետանի, հրթիռային, օդադեսանտային և այլ ստորաբաժանումներ՝ բոլոր տեսակի տեխնիկայի ներգրավմամբ։

Զորավարժությունները կանցկացվեն Նասրաբադ շրջանում՝ Սպահան քաղաքի մոտ, որը գտնվում է Իրանի կենտրոնում։

Զորավարժություններն անցկացվում են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության սրման ֆոնին։ Միաժամանակ, Թել Ավիվը մտավախություն ունի, որ Թեհրանը կամ տարածաշրջանում նրա դաշնակիցները կարող են միջամտել մարտերին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը